«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Պրեմիեր Լիգայի գալիք մրցաշրջանից ունեցած սպասելիքներով։
«Վստահ եմ, որ մեր թիմը կպայքարի տիտղոսների համար։ Իհարկե, երբեք նախապես չգիտես, բայց ես տեսա բարձր վարպետությամբ թիմի։
Ես կասկած չունեմ իմ թիմի կազմի որակի վերաբերյալ։ Այո՛, որոշ ֆուտբոլիստներ հեռացան, բայց մենք նաև նոր ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքեցինք:
Անհամբերությամբ սպասում եմ մրցաշրջանին: Ֆուտբոլում երբեք ոչ մի բանում վստահ լինել չես կարող, բայց մեզ մոտ ևս մեկ լավ մրցաշրջան անցկացնելու շանսերը մեծ են»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։