«Լիոնի» նախագահը հաստատել է, որ Լուկաս Պակետան մոտ է թիմի հեռանալուն

«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլան հաստատել է, որ կիսապաշտպան Լուկաս Պակետան մոտ է թիմից հեռանալուն:

«Մենք առաջարկներ ունենք Լուկասի վերաբերյալ: Կան ֆուտբոլիստներ, ովքեր լիովին գոհ են մեր նախագծից, բայց կան նաև այնպիսիք, որոնց ինչ-որ բան չի գոհացնում:

Բացի այդ, մենք ֆինանսական միջոցների կարիք ունենք՝ մեր գաղափարները կյանքի կոչելու, նպատակներին հասնելու համար»,- Sky Sports-ին ասել է Օլան: 

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ բրազիլացու տրանսֆերով հետաքրքրված են «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Թոթենհեմը» և ՊՍԺ-ն։