Մարսելոն կարիերայի շարունակության մի քանի տարբերակ ունի

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն «արքայական» ակումբից հեռանալուց հետո դիտարկում է Իսպանիայում մնալու տարբերակները։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ բրազիլացի ֆուտբոլիստը կարծում է, որ ի զորու է շարունակել խաղալ բարձր մակարդակով: Նաև պաշտպանի ընտանիքի համար առաջնային է Իսպանիայում կյանքը, որտեղ նրա որդին խաղում է «Ռեալի» ակադեմիայում։

Նշվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը 3 առաջարկ ունի՝ «Վալյադոլիդից», «Խետաֆեից» և «Ռայո Վալյեկանոյից»: