Հայտնի է՝ որքան գումարի դիմաց է «Չելսին» պատրաստ բաժանվել Սեզար Ասպիլիկուետայից

Հայտնի է դարձել, թե որքան գումարի դիմաց է «Չելսին» պատրաստ վաճառել թիմի պաշտպան Սեզար Ասպիլիկուետային։

Ինչպես հայտնում է Evening Standard-ը՝ լոնդոնյան ակումբը նախատեսում է իսպանացու տրանսֆերի դիմաց ստանալ առնվազն 7 մլն ֆունտ:

Նշվում է, որ Ասպիլիկուետան արդեն երկու տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Բարսելոնայի» հետ։ Ներկայումս բանակցություններ են ընթանում ակումբների միջև։

«Բարսելոնան» ցանկանում էր Ասպիլիկուետայի հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով 2022 թվականի ամռանը: Սակայն 32-ամյա ֆուտբոլիստի համաձայնագրում առկա կետն ավտոմատ կերպով ակտիվացավ և կողմերի միջև գործակցությունը երկարաձգվեց ևս մեկ մրցաշրջանով: