Էրլինգ Հոլանդը նշել է «Մանչեսթեր Սիթիի» իր ամենասիրելի ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Սիթիի» նորեկ, հարձակվող Էրլինգ Հալանդը շնորհանդեսի ժամանակ նշել է «քաղաքաբնակների» իր սիրելի ֆուտբոլիստին։

««Սիթիի» բոլոր ֆուտբոլիստներից ինձ ամենաշատը դուր էր գալիս Ագուերոն, ես սիրում եմ հարձակվողներին: Ես միշտ հարձակվող եմ եղել և սիրում եմ, երբ ֆուտբոլիստները գոլեր են խփում: Ագուերոն լավ օրինակ է, թե ինչպես դա անել:

Մեդիտացիայով գոլը տոնե՞լը: Տեսնենք, դուք դա կտեսնեք, եթե ես մի քանի գոլ խփեմ»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։