«Գալաթասարայը» հայտարարել է «Պորտուի» կենտրոնական կիսապաշտպան Սերժիու Օլիվեյրայի հետ պայմանագիր կնքելու մասին։
Transfermakrt պորտալի համաձայն՝ 30-ամյա կիսապաշտպանի համար թուրքական ակումբը «վիշապներին» վճարել է 3 միլիոն եվրո, իսկ անձամբ պորտուգալացին 4 տարվա պայմանագիր է կնքել «Գալաթասարայի» հետ։
Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը Օլիվեյրան վարձավճարով անցկացրել էր «Ռոմայում»: