«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Էրլինգ Հոլանդը պատասխանել է այն հարցին, թե Պրեմիեր Լիգայի որ թիմի հետ հանդիպմանն է ամենաշատը սպասում:
«Ես չեմ ցանկանում ասել: Բայց դա «Մանչեսթեր Յունայթեդն է», – Հոլանդի խոսքերն է մեջբերում Sport Bible-ը:
Նորվեգացի հարձակվողը «Սիթի» է տեղափոխվել այս ամռանը Դորտմունդի «Բորուսիայից»: Գերմանական ակումբի կազմում Հոլանդը երկուսուկես տարվա ընթացքում բոլոր մրցաշարերում անցկացրած 88 խաղում խփել է 85 գոլ։