Կիևի «Դինամոն» սկզբունքային համաձայնության է եկել Ուկրաինայի հավաքականի հարձակվող Անդրեյ Յարմոլենկոյի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ, Twitter-ի իր էջում գրել է լրագրող Էրտան Սուզգունը։
32-ամյա ֆուտբոլիստը, ով «Վեսթ Հեմի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակ ունի, որոշել է վերադառնալ «Դինամո», որի կազմում հանդես է եկել 2006-ից 2017 թվականներին։
Ըստ աղբյուրի՝ Յարմոլենկոն առաջարկներ է ունեցել նաև եվրոպական այլ ակումբներից։