«Նապոլիի» մարզական տնօրեն Ֆաբիո Ջունտոլին ասել է, որ հարձակվող Դրիս Մերտենսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ և թիմը լքել է ազատ գործակալի կարգավիճակով:
Կողմերի միջև նախկին պայմանագիրը լրացել է 2022 թվականի հունիսի 30-ին։
«Մենք Մերտենսին առաջարկել ենք նոր պայմանագիր տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով։ Դա լավ առաջարկ էր, բայց նա մերժեց այն»,- Ջունտոլիի խոսքերն է մեջբերում Sky Italy-ն:
Նախորդ մրցաշրջանում 35-ամյա բելգիացին «Նապոլիի» կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: