«Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է «Նիսսի» կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամով, հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրը հայտնում է, որ փարիզցիները 21-ամյա ֆրանսիացու հետ կարող են պայմանագիր կնքել այս ամառ: ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն արդեն աշխատել է ֆուտբոլիստի հետ:
2021/22 մրցաշրջանում ԹՅուրամը բոլոր մրցաշարերում «Նիսսի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 17 միլիոն եվրո:
Կեֆրեն Թուրամը ֆրանսիացի նախկին պաշտպան Լիլիան Թյուրամի որդին է։