Պաուլո դի Կանիոն դժգոհ է Ռոմելու Լուկակուի խաղից

«Միլանի», «Լացիոյի», «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Պաուլո դի Կանիոն, քննադատել է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին:

«Ռոմելուն շատ գոլեր է խփում, սակայն ոչ բոլոր հանդիպումներում է նվիրվում թիմին: Իմ կարծիքով՝ նա լավ ֆուտբոլիստ է, սակայն թոփ ֆուտբոլիստ չէ:

Լուկակուի վիճակագրությունը հիասքանչ է, սական նա գրեթե միշտ ձախողվում է վճռորոշ խաղերում»,- Դի Կանիոյի խոսքն է մեջբերում Sky Sport Italia-ն: