«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը շուտով կմիանա «Չելսիին»:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, հարձակվողը 24 ժամվա ընթացքում բուժզննում կանցնի լոնդոնյան թիմի համար:
Եթե արդյունքները նորմալ լինեն, Ռահիմը պայմանագիր կկնքի «ազնվականների» հետ։
Լոնդոնյան ակումբը Ստերլինգի տեղափոխության համար կվճարի 47,5 մլն ֆունտ:
Նախորդ մրցաշրջանում 27-ամյա Ռահիմ Ստերլինգը ակումբային մակարդակում անցկացրել է 47 խաղ՝ դառնալով 16 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։