Անտոնիո Կոնտեն որոշել է հրաժարվել մի շարք ֆուտբոլիստների ծառայություններից

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն որոշել է հրաժարվել Տանգի Նդոմբելեի, Ջովանի Լո Չելսոյի, Հարի Ուինկսի և Սերխիո Ռեգիլոնի ծառայություններից:

Մասսնագետը մտադիր է ֆուտբոլիստների վաճառքից ստացած գումարը օգտագործել  թոփ տրանսֆեր իրականացնելու համար:

ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում «Թոթենհեմը» զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: