Անգլիական ակումբը 25 միլիոն եվրո է առաջարկում Մարկո Ասենսիոյի տրանսֆերի համար

«Նյուքասլը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոյով, հայտնում է Fichajes-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը 26-ամյա իսպանացու համար առաջարկել է 25 մլն եվրո։ Հաղորդվում է, որ մադրիդցիները ցանկանում են ֆուտբոլիստի համար ստանալ առնվազն 30 միլիոն եվրո։

Ասենսիոն «Ռեալ» է տեղափոխվել 2015 թվականի հուլիսին։ Անցած մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը հարձակվողի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: