«Բարսելոնան» պատրաստ է բավարարել «Բավարիայի» պահանջները Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի հարցում

«Բարսելոնան» պատրաստվում է ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:

Ինչպես հայտնում է Sport1-ը, կատալոնական ակումբը պատրաստ է «Բավարիային» ֆուտբոլիստի համար վճարել 50 միլիոն եվրո։

Հենց այդքան էր «Բավարիան» պահանջել լեհ հարձակվողի տրանսֆերի դիմաց։

Սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք «Բավարիան» բաց կթողնի հարձակվողին, քանի որ նրան համապատասխան փոխարինող դեռ չի գտել։