Մեմֆիս Դեպայը դիմել է «Բարսելոնայի» ղեկավարությանը

Հարձակվող Մեմֆիս Դեպայը չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»:

Ինչպես հայտնում է Goal.com-ը, հոլանդացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ մտադիր է մնալ ակումբում մինչև պայմանագրի ավարտը:

Այնուամենայնիվ, «Բարսելոնան», ամենայն հավանականությամբ, կվաճառի Դեպային, քանի որ ակումբը մտադիր է նոր պայմանագիր կնքել Ուսման Դեմբելեի հետ։