«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նախամրցաշրջանային խաղերի ժամանակ նախատեսում է կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին հնարավորություն ընձեռել ամրապնդվել թիմում, հայտնում է Football Espana-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բոսնիացի կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։ Պյանիչը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Բեշիքթաշում»: 2021/22 մրցաշրջանում 32-ամյա կիսապաշտպանը թուրքական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։