«Լիդսի» հարձակվող Ռաֆինյայի ապագան անգլիական ակումբում մնում է անորոշ: Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնան» և «Չելսին»:
Ինչպես հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը, Ռաֆինյան թիմի հետ չի մեկնի Ավստրալիա մինչմրցաշրջանային շրջագայության։
Բրազիլացին կմարզվի Անգլիայում, իսկ ակումբը կշարունակի բանակցությունները նրա տրանսֆերի շուրջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռաֆինյան վերջնագիր է ներկայացրել «Բարսելոնային»:
Ֆուտբոլիստի նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերումՙ նաև «Չելսին»: