Պորտուգալական «Սպորտինգը» համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ կիսապաշտպան Ֆրանսիսկու Տրինկաուի տրանսֆերի շուրջ, հայտնում է Record-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50 տոկոսի համար կվճարի 10 միլիոն եվրո։
«Բարսելոնան» կմնա Տրինկաուի նկատմամբ իրավունքների կեսի սեփականատերը և կունենա ֆուտբոլիստին վերադարձնելու հնարավորություն:
Նախորդ մրցաշրջանը կիսապաշտպանը վարձավճարով անցկացրել է «Վուլվերհեմփթոնում»:
Պորտուգալացին թիմի կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: