«Ռեալը» հրաժարագին է սահմանել Մարկո Ասենսիոյի և Դանի Սեբալյոսի համար

Հայտնի է դարձել Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպաններ Մարկո Ասենսիոյի և Դանի Սեբալյոսի տրանսֆերային արժեքի չափը։

Ինչպես հայտնում է ABS-ը՝ «արքայական» ակումբը պատրաստ կլինի վաճառել Ասենսիոյին 50 միլիոն եվրոյի դիմաց։ Այս պահին պոտենցիալ գնորդների կողմից պաշտոնական առաջարկներ չեն եղել։

«Սերուցքայինները» համաձայն են վաճառել իսպանացի մեկ այլ կիսապաշտպան Դանի Սեբալյոսին 15 միլիոն եվրոյի դիմաց: Սեբալյոսը ցանկանում է մասնակցել աշխարհի առաջնությանը, այդ պատճառով նա մտահոգված է «Ռեալում» ստացած քիչ խաղաժամանակի պատճառով ու ծրագրում է փոխել թիմը: