Ռաֆինյան վերջնագիր է ներկայացրել «Բարսելոնային»

«Լիդսի» հարձակվող Ռաֆինյան շուտով կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հաղորդում է Goal-ը:

Նշվում է, որ բրազիլացին իր գործակալի հետ 48 ժամ է տվել կատալոնական ակումբին՝ տրանսֆերի վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Ֆուտբոլիստի նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսին», որն արդեն համաձայնեցրել է 70 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխությունը:

Անձամբ Ռաֆինյան ցանկանում է խաղալ հենց «Բարսելոնայում»: