«Կրասնոդարի» նախկին վինգեր Ռեմի Կաբելյան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Լիլում», հայտնում է Foot Mercato-ն: 32-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցնում Փարիզում՝ պայմանագիր կնքելու համար։
Կաբելյան «Կրասնոդարում» հանդես է եկել 2019 թվականից, սակայն այս տարվա մարտին կողմերը խզել են պայմանագիրը։ Մեկ ամիս անց նա պայմանագիր է կնքել «Մոնպելյեի» հետ, որում անցկացրել է 5 հանդիպում։
Մրցաշրջանի վերջում Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որոշեց հեռանալ թիմից։