«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է «Քրիսթալ Փելասի» վինգեր Վիլֆրիդ Զահայի տրանսֆերով, հայտնում է GOAL-ը:
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը պետք է վաճառի մի քանի ֆուտբոլիստների, որպեսզի «գայլերն» իրենց կարողանան թույլ տալ ձեռք բերել Զահային:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 29-ամյա վինգերի գործակալը բանակցություններ է վարել «Ռոմայի» հետ։