«Ռենը» մտադիր է դադարեցնել Սամուել Ումտիտիի վերաբերյալ «Բարսայի» հետ բանակցությունները

«Ռենը» մտադիր է դադարեցնել «Բարսելոնայի» հետ բանակցությունները պաշտպան Սամուել Ումտիտիի վերաբերյալ։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբը ցանկանում է Ումտիտիի փոխարեն ձեռք բերել Մորատոյին «Բենֆիկայից»: «Բարսելոնան» դեռ վճռական է տրամադրված վաճառել 28-ամյա ֆուտբոլիստին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռենը» կարող է Ումտիտիին վարձակալել մեկ մրցաշրջանով։ Սակայն միևնույն ժամանակ նշվում էր, որ ակումբը պատրաստ չէ վճարել ֆրանսիացու ամբողջ աշխատավարձը: