Սիմոնե Ինձագի. «Լուկակուին չի կարելի շատ ուտել, նա պետք է լավ մարզավիճակում լինի»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին պատասխանել է լրագրողի այն հարցին, թե իր թիմի երեք ֆուտբոլիստներից՝ Մարսելո Բրոզովիչին, Նիկոլո Բարելլային, թե Ռոմելու Լուկակուին կհրավիրեր ընթրիքի։

«Ես Բրոզովիչին կհրավիրեի ընթրիքի։

Ինչու՞ ոչ Լուկակուին: Նա չի կարող շատ ուտել, պետք է լավ մարզավիճակում լինի։ Իսկ Բարելլան կստիպի ինձ չափազանց շատ գումար ծախսել գինու վրա»,- մարզչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։