«Չելսիի» վինգեր Հաքիմ Զիեշը հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ

«Չելսիի» վինգեր Հաքիմ Զիեշն այլ թիմ իր հնարավոր տեղափոխության մասին լուրերի ֆոնին հայտարարել է, որ մտադիր է ինքնուրույն որոշել կարիերայի հետագա զարգացումը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մարոկկացին կարող է տեղափոխվել «Միլան»:

«Ես հասա իմ կյանքի մի կետի, երբ զգացի, որ ժամանակն է, որպեսզի ես սկսեմ վերահսկել իմ պրոֆեսիոնալ ​​ապագան:

Ես ցանկանում եմ, որ բանակցությունները և կարիերայիս վերաբերյալ որոշումները կախված լինեն ինձնից»,- գրել է Զիեշը սոցիալական ցանցերի իր էջերում։