Պոլ Պոգբա. «Չեմ համբերում, թե երբ եմ նորից կրելու «Յուվենտուսի» մարզաշապիկը»

Կիսապաշտպան Պոլ Պոգբան կիսվել է Թուրին ժամանելուց իր հույզերով:

Հուլիսի 8-ին ֆրանսիացի ֆուտբոլիստը մեկնել է Թուրին, որտեղ շուտով բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ։

«Շատ ուրախ եմ վերադառնալու համար: Շատ ուրախ եմ Թուրինում գտնվելու համար։ Չեմ համբերում, թե երբ եմ նորից կրելու «Յուվենտուսի» մարզաշապիկը»,- ​​ասել է Պոգբան:

«Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո կիսապաշտպանն ազատ գործակալ է։ Ֆրանսիացին ավելի վաղ հանդես է եկել «Յուվենտուսում» 2012-ից 2016 թվականներին: