Հարձակվող Ուսման Դեմբելեն համաձայնեցրել է պայմանագրի երկարաձգումը «Բարսելոնայի» հետ:
25-ամյա ֆրանսիացին, ով այժմ ազատ գործակալի կարգավիճակով է, համաձայնել է նոր պայմանագիր կնքել մինչև 2024 թվականը ժամկետով, հայտնում է Mundo Deportivo-ն:
Նշվում է, որ Դեմբելեն համաձայնել է աշխատավարձի 40%-ի կրճատմանը։ Գործարքը կձևակերպվի մոտ ժամանակներս։
Նախորդ մրցաշրջանում վինգերը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։