Ա Սերիայի նորեկը ցանկանում է ձեռք բերել Էդինսոն Կավանիին

Ա Սերիայի նորեկ «Մոնցան» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին, հայտնում է Sky Sport Italia-ն:

Հրատարակության համաձայն՝ ակումբը արդեն սկսել է բանակցել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։

Ակումբի համար կարևոր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ամրապնդել կենտրոնական հարձակվողի դիրքը։

Միաժամանակ, հարձակվողի գործակալը չի ​​բացառել, որ Էդինսոն Կավանին հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Հարավային Ամերիկայում։