«Լիոնն» ու «Այաքսը» համաձայնության են եկել պաշտպան Նիկոլաս Տալիաֆիկոյի՝ ֆրանսիական թիմ տեղափոխության հարցում, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Լիոնը» կվճարի 4 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստը դեռ չի կողմնորոշվել, թե ինչ է պատրաստվում անել, սակայն ֆրանսիական ակումբը ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտել այս տրանսֆերը։Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրվում է նաև «Բարսելոնան»։
Անցած մրցաշրջանում «Այաքսի» կազմում անցկացրած 29 խաղում պաշտպանը խփել է երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում: Պ
աշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։