Մատյաս դե Լիխտը անգլիական ակումբի դիտակետում

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է «Յուվենտուսի» պաշտպան Մատյաս դե Լիխտը ներկայացուցիչների հետ, հայտնում է BILD-ը:

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը ցանկանում է պայմանագիր կնքել 22-ամյա ֆուտբոլիստի հետ։

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը, ով ֆուտբոլիստի հետ աշխատել է «Այաքսում», հուսով է, որ հոլանդացին կմիանա թիմին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հոլանդացի ֆուտբոլիստն արդեն համաձայնել է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»:

Անցած մրցաշրջանում պաշտպանը թուրինցիների կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։