Պաշտոնական. Պեպե Ռեյնան «Վիլյառեալի» ֆուտբոլիստ

Իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան վերադարձել է Իսպանիայի առաջնություն։ 39-ամյա դարպասապահը, ում վերջին ակումբը եղել է «Լացիոն», տեղափոխվել է «Վիլյառեալ»։

Ինչպես հայտնում է իսպանական թիմի մամուլի ծառայությունը, Ռեյնայի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ Ֆուտբոլիստը բարեհաջող բուժզննում է անցել և երկրպագուներին կներկայացվի հուլիսի 11-ին։

Պեպե Ռեյնան արդեն խաղացել է «Վիլյառեալում»: Իր կարիերայի ընթացքում իսպանացի դարպասապահը հանդես է եկել նաև «Բարսելոնայում», «Լիվերպուլում», «Նապոլիում», «Բավարիայում», «Միլանում» և «Աստոն Վիլլայում»: