«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարություն է տարածել Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կմեկնեն Թաիլանդ նախամրցաշրջանային շրջագայությանը։

Ինչպես և սպասվում էր, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մեկնի թիմի հետ։ Մանկունիանցիների պաշտոնական կայքը հայտնում է, որ պորտուգալացուն լրացուցիչ արձակուրդ է տրվել ընտանեկան խնդիրները լուծելու համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 37-ամյա Ռոնալդուն մտադիր է այս ամառ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։

Էրիկ տեն Հագայի թիմն իր առաջին նախամրցաշրջանային հանդիպումը կանցկացնի Բանգկոկում հուլիսի 12-ին «Լիվերպուլի» հետ։