«Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջեք Ուիլշերը ավարտում է ֆուտբոլային կարիերան: Ջեքը հրաժեշտի գրառում է կատարել:
Նա մասնավորապես գրել է.
«Այսօր ես հայտարարում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալու մասին։
Սա անհավանական ճանապարհորդություն էր՝ լի այնքան անհավատալի պահերով:
Ես ինձ երջանիկ եմ զգում, այգում գնդակով խաղացող փոքրիկ տղայից մինչև իր սիրելի «Արսենալի» ավագը և իր երկրի համար աշխարհի առաջնությունում խաղալը: Ես իրականացրի իմ երազանքը:
Դժվար էր ընդունել այն փաստը, որ իմ կարիերան վերջին շրջանում անկում է ապրում ինձնից անկախ պատճառներով, երբ զգում էի, որ այնքան բան ունեմ ցույց տալու:
Անկեղծ ասած՝ չէի կարծում, որ նման վիճակում կհայտնվեմ։ Այնուամենայնիվ, ես մեծ հպարտություն եմ զգում»,