Ֆերան Տորես. «Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»

«Բարսելոնայի» վինգեր Ֆերան Տորեսը պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության մասին հարցին:

«Բարսայի շուրջ միշտ շատ խոսակցություններ կան: Կրիշտիանուն լավագույններից մեկն է պատմության մեջ, և ես չգիտեմ՝ ինչ ասել այդ մասին»,- խոստովանել է «կապտանռնագույնների» եզրային հարձակվողը։

Մի քանի օր առաջ Կրիշտիանուն «Մանչեսթեր Յունայթեդին» հայտնել էր, որ ցանկանում է փոխել ակումբը։ Հաղորդվում էր, որ հարձակվողով հետաքրքրված է «Բարսելոնան», իսկ Լապորտան հնարավոր տրանսֆերը քննարկել է պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշի հետ։