Պեդրո Ռոշան մտադիր է խզել Մոսկվայի «Սպարտակի» հետ պայմանագիրը

Հարձակվող Պեդրո Ռոշան ցանկանում է խզել պայմանագիրը Մոսկվայի «Սպարտոկի» հետ, հայտնում է լրագրող Ֆաբիո Ալեյխոն։ Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ մոտ օրերս։

27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կարմիր և սպիտակների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Բրազիլացի հարձակվողը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ատլետիկո Պարանաենսում»: Վարձակալության ժամկետն ավարտվում է 2022 թվականի հուլիսի 31-ին: