«Այաքսը» հայտարարել է «Թոթենհեմի» և Հոլանդիայի հավաքականի վինգեր Սթիվեն Բերգվեյնին ձեռք բերելու մասին:
Տրանսֆերի արժեքը կազմել է 31,25 մլն եվրո։ 24-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թվականը ժամկետով։
2021/22 մրցաշրջանում Բերգվեյնը բոլոր մրցաշարերում «Թոթենհեմի» կազմում մասնակցած 32 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։