«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին փոխել է խաղային համարը։
19-ամյա տաղանդն այսուհետ կատալոնացիների կազմում հանդես կգա ոչ թե 16, այլ 8 համարի ներքո։
Տարիների ընթացքում 8 համարի ներքո «Բարսայում» խաղացել են այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Խրիստո Ստոիչկովը և Խավիեր Ինյեստան։ Դանի Ալվեսը, ով լքեց ակումբը այս տարվա հունիսին, վերջինն էր, ով կրել է 8 համարի մարզաշապիկը:
https://twitter.com/FCBarcelona/status/1545301904342794240