«Ինտերը» բանակցություններ է վարել «Տորինոյի» ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ

«Տորինոյի» պաշտպան Գլեյսոն Բրեմերը կարող է իտալական մի ակումբից տեղափոխվել մյուսը։ 25-ամյա ֆուտբոլիստը հետաքրքիր է «Ինտերին»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ բրազիլացին «ներաձուրիների» գլխավոր տրանսֆերային նպատակն է։ Միլանցիներն ու թուրինցիները բանակցություններ են վարել. «Տորինոն» պաշտպանի տրանսֆերը գնահատում է 40 միլիոն եվրո։

Բրեմերը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 33 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։