Անխել դի Մարիան Թուրինում է (լուսանկար)

Վինգեր Անխել դի Մարիան ժամանել է Թուրին։ Ֆուտբոլիստն արդեն «Յուվենտուսի» մարզաբազայում է։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Դի Մարիայի վերջին ակումբը ՊՍԺ-ն էր, որից նա հեռացավ այս ամռանը ազատ գործակալի կարգավիճակով։ «Յուվենտուսը» դեռ չի հայտարարել 34-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասին։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ արգենտինացին արդեն պայմանագիր է կնքել «Ծեր սինյորայի» հետ։

Ángel Di María has arrived in Turin and will become official in a few  hours: he will be a new Juventus player - News Rebeat