«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի պատրաստվում բոյկոտել մարզումները։ Ֆուտբոլիստը թիմին կմիանա հուլիսի 12-ին։ Այս մասին հայտնում է Bayern & Germany-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է հեռանալ թիմից և տեղափոխվել «Բարսելոնա».
Տեղեկություն կա, որ «Բարսելոնան» պատրաստ է հարձակվողի համար վճարել 40 միլիոն եվրո գումարած 5 միլիոն բոնուս, իսկ «Բավարիան» ցանկանում է ստանալ առնվազն 50 միլիոն։