Պրեսնել Կիմպեմբեն կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Պարի Սեն Ժերմենի» ֆրանսիացի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն կարող է կարիերան շարունակել «Չելսիում»: Այս մասին հայտնում է L’Équipe-ը։

Նշվում է, որ պաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրվում է լոնդոնյան ակումբի ղեկավար Թոմաս Տուխելը։

Փարիզցիների նոր մարզական տնօրեն Լուիս Կամպոսը չի պատրաստվում պահել ֆուտբոլիստին։

Անձամբ՝ Կիմպեմբեն, դժգոհություն է հայտնել ակումբում ունեցած կարգավիճակից։