«Բավարիան» խոշոր գումար կվճարի «Յուվենտուսին» Մատեյս դե Լիգտի տրանսֆերի համար

«Բավարիան» և «Յուվենտուսը» շարունակում են բանակցությունները պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերի շուրջ։ Հոլանդացին ցանկանում է տեղափոխվել մյունխենյան ակումբ, սակայն կողմերը դեռ վերջնական համաձայնության չեն եկել։

Լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի տեղեկություններով՝ «Բավարիան» պաշտպանի տեղափոխության համար առաջարկել է 75 միլիոն եվրո, ինչպես նաև բոնուսներ, ինչի շնորհիվ տրանսֆերի արժեքը կկազմի ավելի քան 80 միլիոն եվրո: «Յուվենտուսը» ցանկանում է ֆիքսված 80 միլիոն գումար ստանալ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» Դե Լիգտին առաջարկել է պայմանագիր՝ մեկ մրցաշրջանում 12 միլիոն եվրո աշխատավարձով։