«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է այն լուրերը, որ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ անգլիական ակումբից:
Հաղորդվում էր, որ պորտուգալացին ցանկանում է տեղափոխվել այնպիսի ակումբ, որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների Լիգայում։
«Իհարկե, նա երջանիկ չէ։ Չէ՞ որ նա Կրիշտիանու Ռոնալդուն է: Ես չեմ հասկանում, թե ինչու են բոլորն այդքան քննարկում, որ նա դժգոհ է։ Նա չի կարող գոհ լինել։ Ես էլ դժգոհ կլինեի։
Ռոնալդուն ցանկանում է տիտղոսներ նվաճել, նա սովոր է ամեն տարի հաղթել: Հիմա նա նման հնարավորություն չունի, ակումբը նույնիսկ Չեմպիոնների Լիգա չի դուրս եկել։ Ինչու՞ պետք է Ռոնալդուն երջանիկ լինի «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա ուրախ չէ, որ չի խաղալու Չեմպիոնների Լիգայում։ Կրիշտիանուն, հավանաբար, նույնիսկ չգիտի, թե ինչպես է հնչում Եվրոպայի Լիգայի օրհներգը»,- ասել է անգլիացին: