Պաշտոնական. «Ռոման» նոր պայմանագիր կնքեց Ֆելիքս Աֆենա-Գյանի հետ

«Ռոմայի» հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը կշարունակի հանդես գալ հռոմեական ակումբում։ «Գայլերի» ղեկավարությունը երկարաձգել է պայմանագիրը 19-ամյա ֆուտբոլիստի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Երիտասարդ հարձակվողը ստորագրել է չորս տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Մինչ օրս Գանայի հավաքականի ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ: