«Արարատ-Արմենիան» նոր հարձակվող ունի

«Արարատ-Արմենիան» հայտարարել է, որ թիմին է միացել հարձակվող Տենտոն Յեննեն:

Կարիերան սկսելով հարազատ Նիգերիայում՝ Տենտոնն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Սլովակիայում, որտեղ հանդես է եկել «Տրենչինի» մինչև 19 տարեկանների թիմում, ինչպես նաև 2-րդ լիգան ներկայացնող «Ժիլինա-2»-ում ու Ֆորտունա լիգան ներկայացնող «Սենիցայում»։

Երիտասարդ ֆուտբոլիստը նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու փորձ ունի. Տենտոնի վերջին ակումբը «Նորավանքն» էր, որի կազմում ֆուտբոլիստը դարձել է VBET Հայաստանի գավաթակիր: