Ժոան Լապորտա. ««Բարսելոնան» առաջարկներ չի դիտարկում Դե Յոնգի վերաբերյալ»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է այն լուրերը, որ կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։

«Դե Յոնգը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է, և մենք նրան չենք վաճառի, եթե ստիպված չլինենք: Նրա համար կան առաջարկներ, բայց այս պահին մենք դրանք չենք դիտարկում»,- Լապորտային է ցիտում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։

Նախորդ մրցաշրջանում Դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։