«Ինտերը» խզել է Արտուրո Վիդալի հետ պայմանագիրը

Կիսապաշտպան Արտուրո Վիդալը հեռանում է «Ինտերից» և շուտով կմիանա «Ֆլամենգոյին», հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Կողմերը պայմանավորվել են խզել պայմանագիրը 4 միլիոն եվրոյի դիմաց։ Այսպիսով, 35-ամյա ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ։ Հինգշաբթի օրը՝ հուլիսի 7-ին, Վիդալը բուժզննում կանցնի բրազիլական «Ֆլամենգոյի» համար և կկնքի 2 տարվա պայմանագիր։

Նախորդ մրցաշրջանում չիլիացին «Ինտերի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։