Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգայի ակումբ

Հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։

Ինչպես հաղորդում է Sky Italia-ն՝ հարձակվողն այժմ բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հնարավոր տեղափոխության շուրջ:

Արգենտինացին «Յուվենտուսից» հեռացել է անվճար՝ 7 տարի թուրինյան ակումբում հանդես գալուց հետո:

Հիշեցնենք, որ «Յուվեում» Դիբալան խաղում էր Կրիշտիանու Ռոնալդուի հետ, ով նախորդ տարի իտալական ակումբը փոխարինեց «Մանչեսթեր Յունայթեդով»: