Արգենտինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Անխել դի Մարիան տեղափոխվել է «Յուվենտուս»:
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ վինգերն արդեն պայմանագիր է կնքել թուրինցիների հետ։
Հիշեցնենք, որ Դի Մարիայի համաձայնագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ ավարտվել է հունիսի վերջին։ Նա ակումբի կազմում անցկացրել է 197 հանդիպում և դարձել 57 գոլի հեղինակ։
Շուտով սպասվում է տեղեկատվության պաշտոնական հաստատումը։